Գերմանական "Շտուտգարտի" ռուս հարձակվող Պավել Պոգրեբնյակը հնարավոր է հայտնվի Անգլիայում: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է "Սանդերլենդը": Պոգրեբնյակի գործակալը հայտարարել է, որ ամենահարմար տարբերակը ռուս հարձակվողի համար հենց Անգլիան է: Նա բացառել է Պոգրեբնյակի վերադարձը Ռուսաստանի "Պրեմիեր լիգա", և նշել է, որ Պավելը, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում կխաղա հենց "Սանդերլենդում":
|