Home » 2011 » Օգոստոս » 20 » Պոուլսենը կփորձի հեռանալ
18:33
Պոուլսենը կփորձի հեռանալ
 Անգլիական "Լիվերպուլի" և Դանիայի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան Քրիստիան Պոուլսենը կարող է շատ շուտով լքել մերսիսայդյան ակումբը, քանի որ նրա հետագա մասնակցությունն անգլիական "Պրեմիեր լիգայի" խաղերին չի մտնում "Լիվերպուլի" գլխավոր մարզիչ Քեննի Դալգլիշի ծրագրերում. այս մասին հայտնում են լիվերպուլյան թերթրերը: "Արդեն "Լիվերպուլի" ղեկավարության հետ ես զրուցել եմ: Նրանք կարծում են, որ ընթացիկ մրցաշրջանում Քրիստիանը խաղադաշտում շատ քիչ խաղային ժամանակ կարող է անցկացնել և դեմ չեն, որ մենք Պոուլսենի համար նոր ակումբ փնտրենք",-մամուլում շրջանառվող լուրերը հաստատել է Պոուլսենի գործակալ Յորն Բոնյեսենը:
Հավելենք, որ 2010թ.-ին Թուրինի "Յուվենթուսից" "Լիվերպուլ" տեղափոխված 31-ամյա կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում անց է կացրել ընդամենը 21 խաղ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 391 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0