Իտալական մարզական լրատվամիջոցները հաղորդում են, որ "Ինտերը" մտադիր է ձեռք բերել Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի եզրային պաշտպան Ֆաբիո Կոենտրաոյին: Նշվում է, որ կողմերն արդեն սկսել են երկկողմ բանակցությունները, իսկ պորտուգալացի ֆուտբոլիստը դեմ չէ մադրիդյան թիմից հեռանալուն: