20:24 Պորտուի նախագահ. "Բոաշը տառապում է "Մոուրինյոյի բարդույթով" | |
Լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պորտուգալական գրանդ "Պորտուի" նախագահ Պինտու դա Կոշտան լրագրողներին բացատրել է այն պատճառը, որը հիմք
հանդիսացավ, որպեսզի Անդրե Վիլլաշ-Բոաշը հեռանա "Պորտուից" և գլխավորի Լոնդոնի "Չելսին":
Պորտուգալական O Jogo պարբերականը մեջբերում է Կոշտայի խոսքերը. "Վիլլաշ-Բոաշը" տառապում էր "Մոուրինյոյի բարդույթով": Նա ունի բարդույթ և միշտ մտածում է "Մոուրինյոյի բարդույթի" մասին: Մոուրինյոն "Պորտուի" հետ հաղթեց "ՈՒԵՖԱ"-ի գավաթը" և "Չեմպիոնների լիգան", իսկ
Վիլլաշ-Բոաշը վախենում էր, որ չի կարողանա կրկնել Մոուրինյոյի նվաճումները: Բացի
սրանից, Վիլլաշ-Բոաշը շատ էր վախենում, որ խոշոր հաշվով պարտություն կկրի "Բարսելոնայից" "Եվրոպայի սուպերգավաթի" շրջանակներում կայանալիք հանդիպման ժամանակ:
Մի անգամ Անդրեն ինձ ասաց. "Եթե մենք "Բարսելոնայից" բաց թողնենք 3-4 գնդակ և շատ վատ
հանդես գանք "Չեմպիոնների լիգայում", ապա գրանդ ակումբների շարքում ես ոչ մեկին
պիտանի չեմ լինի": Ես հիշում եմ, թե ինչպես Մոուրինյոն 5 գնդակ բաց թողեց "Բարսելոնայից", սակայն դա նրան չխանգարեց դառնալ տարվա լավագույն մարզիչ: Եթե ես
լինեի Վիլլաշ-Բոաշի հայրը, ապա ես նրան կասի այն նույն բանը, ինչ ասել եմ որպես
ակումբի նախագահ. "Քեզ լավ կլինի, եթե ևս մեկ մրցաշրջան մնաս "Պորտուում": Եվ եթե
մենք խոսում ենք մեծ ակումբների մասին, ապա մենք նկատի չունենք "Չելսին", այլ որպես
այդպիսին տեսնում ենք Մադրիդի "Ռեալը", "Մանչեսթեր Յունայթեդը" և "Բարսելոնան": Անդրեն
վախենում էր համեմատվել Մոուրինյոյի հետ, որի պատճառով էլ հեռացավ":
| |
|
Total comments: 0 | |