Home » 2012 » Փետրվար » 15 » "Պորտուի" նախագահ. "Վիլլաշ-Բոաշը կհեռանա "Չելսիից" և կտեղափոխվի..."
18:43
"Պորտուի" նախագահ. "Վիլլաշ-Բոաշը կհեռանա "Չելսիից" և կտեղափոխվի..."
 Պորտուգալական գրանդ "Պորտուի" նախագահ Պինտու դա Կոշտան թիմի գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշի հեռանալուց հետո անընդհատ քննարկում է երիտասարդ մասնագետի թույլ տված սխալները և տարբեր խորհուրդներ է տալիս: Այս անգամ էլ "վիշապների" նախագահը խոսել է Վիլլաշ-Բոաշի կարիերայի մասին իտալական "Սերիա Ա"-ում: Դա Կոշտան ասել է. "Եթե նա հեռանա "Չելսիից", ապա անկասկած կգլխավորի "Ինտերը": Նա "ներաձյուրիների" համար կատարյալ մարզիչ կլինի: Անցյալում նույնն ասել եմ նաև Ժոզե Մոուրինյոյի մասին, և ինչպես բոլորդ համոզվեցիք, ես կրկին չէի սխալվում: Բայցևայնպես, Վիլլաշ-Բոաշն այդքան շուտ չպետք է հեռանար "Պորտուից", որտեղ նա իսկական թագավոր էր: Կարծում եմ, որ Բոաշն իրեն այդքան էլ վատ չի դրսևորում "Չելսիում": Նա պարզապես պետք է թիմին մի հատ լավ "թափ տա", որը, հավատացեք, այդքան էլ հեշտ գործ չէ, եթե կողքից օգնություն չես ստանում: Վստահ եմ, որ պարոն Ամբրամովիչը միայն այն դեպքում կհեռացնի Վիլլաշ-Բոաշին, եթե թիմը չկարողանա տեղ գտնել "Պրեմիեր լիգայի" լավագույն քառյակում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 564 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0