06:34 "Պորտուն" Եվրոլիգայի այս տարվա չեմպիոնն է | |
![]() Խաղն անցավ բավականին գրավիչ ու դիտարժան. երկու կողմերն էլ երկուստեք վտանգավոր պահեր էին ստեղծում` փորձելով ի ցույց դնել աշխարհի ֆուտբոլասերներին, որ այս եզրափակիչը նույնքան գեղեցիկ է, որքան սպասվելի "Բարսելոնա"-"Մանչեսթեր Յունայթեդ" դիմակայությունը: Հանդիպման առաջին խաղակեսի վերջին րոպեին 44-րդ, "Եվրոպայի լիգայի" այս տարվա խաղարկության լավագույն ռմբարկու կոլումբիացի Ռադամել Ֆալկաոյի խփած միակ գնդակն սպասված հաղթանակ պարգևեց 33-ամյա Անդրե Վիլաշ-Բոաշի թիմին, որը գերազանց անցկացրեց ընթացիկ խաղարկությունը և եզրափակիչ խաղից առաջ համարվում էր այս դիմակայության բացահայտ ֆավորիտը: Նշենք նաև, որ այս գոլի շնորհիվ, Ֆալկաոն յուրահատուկ ռեկորդ սահմանից. նրանից առաջ ոչ ոք Եվրոպայում մեկ մրցաշարի ընթացքում 17 գոլի հեղինակ չէր դարձել: | |
|
Total comments: 1 | |
| |