Կատալոնական "Բարսելոնայի" ավագ Կառլես Պույոլը խոսել է վնասվածքից վերականգնման մասին` նշելով. "Ամեն օր ինձ ավելի լավ եմ զգում, սակայն վերականգնման պրոցեսը կարծես բավականին երկար է տևելու: Կարևորն այն է, որ ես ցավեր չունեմ: Արդեն իսկ ցանկանում եմ վերադառնալ ֆուտբոլային խաղադաշտ, սակայն դա կանեմ միմիայն այն ժամանակ, երբ պատրաստ լինեմ ամբողջությամբ, այն էլ բժիշկների հետ խոսելուց հետո",-ասել է Պույոլը:
|