Ինչպես հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, "Բարսելոնայի" ավագ, կենտրոնական պաշտպան Կառլես Պույոլի ապաքինումն ընթանում է նախանշված գրաֆիկից էլ արագ: Հիշեցնենք, որ հունիսին ֆուտբոլիստը ենթարկվել է ձախ ծնկի ծանր վիրահատության, որը
նրան անհագստացնում էր ամբողջ անցած մրցաշրջանի ընթացքում: Սկզբում ենթադրվում էր,
որ իսպանացին կսկսի մարզվել երկու-երեք ամսից, սակայն բժիշկներն արձանագրել
են, որ ապաքինումն ավելի արագ է ընթանում, քան սպասվում էր: Նշենք նաև, որ "Բարսելոնան" արդեն սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին և այս շաբաթ ընկերական հանդիպում կանցկացնի "Հայդուկի" հետ:
|