Home » 2012 » Մայիս » 28 » Պույոլը բոլորին մերժում է
15:30
Պույոլը բոլորին մերժում է
 Կատալոնական Mundo Deportivo պարբերականը տեղեկացնում է, որ կատալոնական "Բարսելոնայի" և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Կառլես Պույոլը մերժել է ռուսական և արաբական այն բոլոր ակումբներին, ովքեր փորձել են ձեռք բերել բազմափորձ իսպանացուն: Ըստ աղբյուրի ունեցած տեղեկությունների՝ Պույոլը 2 առաջարկ ստացել է ռուսական "Պրեմիեր լիգան" ներկայացնող ակումբներից և մեկ առաջարկ էլ ունի Արաբական Միացյալ Էմիրություններից: Հաղորդվում է, որ "Բարսելոնայի" անփոխարինելի ավագը շնորհակալություն է հայտնել իր ծառայություններով հետաքրքրված ակումբներից և հայտարարել է, որ պատրաստվում է ֆուտբոլային կարիերան ավարտել հենց կատալոնական գրանդի կազմում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 440 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0