Կատալոնական "Բարսելոնայի" ավագ Կարլես Պույոլը վերսկսել է մարզումներն ընդհանուր թիմի հետ: Պույոլը ծնկի հետ կապված տանջող խնդիրներ ուներ, սակայն մայիսի 28-ին նրա խաղադաշտ դուրս գալը կասկածի տակ չի դրվում: Նշենք, որ Գաբրիել Միլիտոն ևս ապաքինվել է վնասվածքից, և անհրաժեշտության դեպքում Լոնդոնում կարող է օգնել իր խաղընկերներին:
|