Կատալոնական "Բարսելոնայի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ "կապտանռնագույնների" անփոխարինելի ավագ և կենտրոնական պաշտպան Կառլես Պույոլը չորեքշաբթի օրը ծնկի շրջակայքում ստացած վնասվածքի պատճառով վիրահատության է ենթարկվել, որը բարեհաջող ավարտ է ունեցել: Պարզ է դարձել, որ իսպանացին վիրահատությունից հետո վերջնականապես կապաքինվի 2-3 շաբաթ անց, որից հետո կարող է միանալ իր թիմակիցներին:Հիշեցնենք, որ մկանաթելերի վնասվածքի պատճառով Պույոլը բաց էր թողել իսպանական "Լա լիգայի" գրեթե ողջ երկրորդ հատվածը և լիովին պատրաստ չէր "Չեմպիոնների լիգայի" շրջանակներում անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" հետ կայացած հանդիպմանը:
|