Իտալիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին գոհ է "Միլանի" երիտասարդ հարձակվող Ստեֆան էլ-Շարավիից ու 20-ամյա խաղացողի ցուցադրած հասուն ֆուտբոլից. "Իրոք, Էլ-Շարավին ինձ մեծապես զարմացրեց այս նոր մրցաշրջանում: Նա զգալի առաջընթաց է ապրել ու հասել է բարձր մակարդակի: Նա սկսել է գոլեր հեղինակել շատ ավելի հաճախ, դառնալ իր թիմի առանցքային ու առաջատար խաղացող: Դա ինձ միմիայն ուրախացնում է":