Home » 2012 » Հունիս » 20 » Պրանդելլի. "Բալոտելլին պետք է ընդունի քննադատությունը"
08:16
Պրանդելլի. "Բալոտելլին պետք է ընդունի քննադատությունը"
 Իտալիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին լրագրողներին պատմել է, որ արդեն սովորել է իր թիմի հարձակվող Մարիո Բալոտելլիի ծանր բնավորությանը և չի ցանկանում խաղացողի հետ կոնֆլիկտի գնալ: Իռլանդացիների հետ խաղում հիմնական կազմ չընկելու համար, սակայն փոխարինումից հետո գոլ հեղինակած ֆուտբոլիստը, նայելով պահեստայինների նստարանի ուղղությամբ ինչ-որ բան էր ցանկանում ասել ու ցույց տալ, սակայն նրա խաղընկեր Լեոնարդո Բոնուչչին կասեցրել է սևամորթ խաղացողին` ձեռքով փակելով նրա բերանը: Այս առթիվ Իտալիայի ազգային ընտրանու մարզիչն ասել է. "Ես չգիտեմ, թե արդյոք Մարիոն ինձ էր ինչ-որ բան ասում, թե ոչ: Ես անպայման նրան կհարցնեմ: Մեր թիմն արդեն սովոր է, որ եթե այդ տղան լավ տրամադրություն չունի, ապա անհնար է նրան կառավարել: Ամեն ինչ հաճախ էլ հենց նրա տրամադրությունից է կախված: Ցանկանում եմ հավատալ, որ մի օր նա կսորովի լիովին դիմակայել քննադատությանը և նեղանա, եթե հայտնվի պահեստայինների թվում. չէ՞ որ սա հավաքական է ու այստեղ լավագույններն են մեկտեղված":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 470 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0