15:44 Պրանդելլին Դե Ռոսիին և Բալոտելլիին հավաքական չի հրավիրել | |
Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին` Սլովենիայի ազգային ընտրանու դեմ կայանալիք ԵՎՐՈ 2012-ի նախընտրական հանդիպմանը, հավաքական չի հրավիրել "Ռոմայի" կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսիիին և "Մանչեսթեր Սիթիի" կիսապաշտպան Մարիո Բալոտելլիին: Պրանդելլին պատժել է այդ խաղացողներին` իրենց թիմերում վերջին շրջանում ցույց տված ոչ սպորտային պահվածքի համար: Սակայն, ինչպես հաղորդում են իտալական թերթերը, Պրանդելլին նշել է, որ խաղացողները որակազրկվել են իր կողմից ընդամենը մեկ հանդիպումով, և հնարավոր է մասնակցեն Ուկրաինայի դեմ ընկերական հանդիպմանը, որը կկայանա Սլովենիայի հետ հանդիպումից մի քանի օր հետո:
| |
|
Total comments: 0 | |