Ինչպես հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները, փարիզյան "ՊՍԺ"-ի ղեկավարությունը թիմի խաղացողներին բավականին խոշոր հոնորար կվճարի, եթե թիմը կարողանա 2011/2012 մրցաշրջանի վերջնական արդյունքում հայտնվել "Չեմպիոնների լիգայի" խաղարկությունում: Ինչպես հայտնում է RMC պարբերականը, յուրաքանչյուր խաղացող կարող է ստանալ մոտ 300 հազար եվրո պարգևավճար: Հավելենք, որ ներկայումս "ՊՍԺ"-ն գլխավորում է Ֆրանսիայի բարձրագույն խմբի առաջնությունը` զգալիորեն առաջ պոկվելով հետապնդող "Մոնպելյեից":
|