Ֆրանսիական "Լիլլի" խոստումնալից պաշտպան Լյուկա Դինը մոտակա օրերի ընթացքում կդառնա մայրաքաղաքային "ՊՍԺ"-ի ֆուտբոլիստ: Ֆուտբոլիստի համար փարիզցիները կվճարեն մոտ 15 մլն եվրո, իսկ ահա խաղացողի հետ կկնքեն 5 տարվա պայմանագիր: Հավելենք, որ 19-ամյա ֆուտբոլիստին իր շարքերում էր ուզում տեսնել նաև "Մոնակոն", որը, սակայն, դեռ պատրաստ չէր մեծ գումարներ ծախսելու պատանու գնման համար:
|