Ֆրանսիական "ՊՍԺ"-ն ցանկանում է ձեռք բերել հռոմեական "Լացիոյի" առաջատար ֆուտբոլիստ, արգենտինացի Մարիո Սարատեին: Փարիզցիները այս ձևով ցանկանում են ուժեղացնել իրենց հարձակման գիծը, սակայն "Լացիոն" արգենտինացի ֆուտբոլիստին բաց կթողնի ամենաքիչը 20 միլիոն եվրոյի դիմաց. այս մասին տեղեկացնում է Sportitaliaլրատվամիջոցը: