Ֆրանսիական մամուլը պնդում է, որ "Պարի Սեն Ժերմենի" ղեկավարությունը պատրաստվում է 2016թ. ամռանը միանգամից երկու գերխոշոր գործարք իրականացնել: 2016/2017 մրցաշրջանից առաջ "ՊՍԺ"-ի ղեկավարությունը պատրաստվում է հրավիրել Լեո Մեսսիին և Քրիշտիանու Ռոնալդուին:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստներին կառաջարկվի դառնալ միևնույն թիմի խաղացողներ և կարճ ժամկետում վաստակել ահռելի գումարներ:
Նշվում է, որ անգամ եթե "ՊՍԺ"-ն կարողանա ձեռք բերել ֆուտբոլիստներին, սակայն ոչ մի տիտղոս չնվաճի, ապա միայն մարքետինգային այս քայլով ֆրանսիական թիմը կարող է ընդամենը մեկ տարում դառնալ աշխարհի ամենահայտնի ֆուտբոլային ակումբը:
Հետաքրքիր է, որ "ՊՍԺ"-ի ղեկավարները ունեն նաև "Բ" տարբերակ, ըստ որի` համաշխարհային ֆուտբոլի հսկաներին չգնելու դեպքում կփորձեն ձեռք բերել Սերխիո Ագուերոյին և Նեյմարին:
|