Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական Le Parisien թերթը, իտալական "Պալերմոյի" 24-ամյա դարպասապահ Սալվատորե Սիրիգուն և Թուրինի "Յուվենթուսի" 26-ամյա հենակետային կիսապաշտպան Մոհհամեդ Սիսսոկոն դարձել են ֆրանսիական "ՊՍԺ"-ի ֆուտբոլիստներ: Ըստ աղբյուրի՝ դարպասապահի տեղափոխության դիմաց ֆրանսիական ակումբը վճարել է 3.5 մլն
եվրո, իսկ կիսապաշտպանի դիմաց` 7 մլն եվրո: Երկու նորեկներն էլ այսօր ներկայացվել են որպես "ՊՍԺ"-ի ֆուտբոլիստներ: Հիշեցնենք, որ ավելի վաղ փարիզյան ակումբի հետ պայմանագիր էին կնքել նաև
հարձակվող Ժերեմի Մենեզը, կիսապաշտպան Բլեզ Մատյուիդիին և պաշտպան Միլան
Բիշևացը:
|