18:54 "ՊՍԺ"-ում դեռ չեն մոռացել Կակային | |
Փարիզյան "ՊՍԺ" ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն լրագրողների հետ խոսել է Մադրիդի "Ռեալի" բրազիլացի կիսապաշտպան Կակայի մասին, ում նկատմամբ "ՊՍԺ"-ն դեռ չի կորցրել հետաքրքրությունը: Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է Լեոնարդոյի խոսքերը. "Կական, անկասկած, մեծ ֆուտբոլիստ է՝ մեծ պոտենցիալներով: Սակայն նրա մոտ վերջին տարիներին շատ են վնասվածքները, որոնք իրենց հետքը թողել են բրազիլացու կարիերայի վրա: Ներկայումս նա հանդես է գալիս Մադրիդի "Ռեալում", որտեղ մեծ է հատկապես մրցակցությունը թիմի մեկնարկային կազմում տեղ զբաղեցնելու համար: Բայցևայնպես չեմ կարծում, որ նա կորցրել է խաղալու ծարավը: Ես նրան ճանաչում եմ շատ վաղուց՝ դեռ այն ժամանակներից, երբ նա նոր էր սկսում իր կարիերան: Կական արտակարգ խաղացող է՝ նույնիսկ այն դեպքում, երբ խաղին պատրաստ չէ 100 տոկոսով: Ցավով կարող եմ նշել, որ նրա հետ որևէ պայմանավորվածություն չենք կարողացել ձեռք բերել: Դեռևս մենք փորձում ենք ծանոթանալ բոլոր հավանական ֆուտբոլիստների հետ, որից հետո արդեն կանցնենք տրանսֆերների իրականացմանը":
| |
|
Total comments: 0 | |