Ֆրանսիական AFP պարբերականը տեղեկացնում է, որ ֆրանսիական "Լիոնի" բոսնիացի առաջատար կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարող է հեռանալ ֆրանսիական ակումբից, և եվրոպական միջին մակարդակ ունեցող ակումբները նրա նկատմամբ արդեն որս են հայտարարել: Նրան ձեռք բերելու հավանական թեկնածուներից մեկը գերմանական "Վոլֆսբուրգն" է, որը շատ է ցանկանում ձեռք բերել ուժեղ և աճող կիշապաշտպանի: Բացի "Վոլֆսբուրգից", նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև իտալական և թուրքական մի քանի ակումբներ:
|