Լոնդոնի "Չելսիին" պատկանող բրազիլացի ծագող աստղ Լուկաս Պյազոնը կարող է տեղափոխվել գերմանական "Այնթրախտ": Այս մասին հայտնում է գերմանական մամուլը: Ֆրանկֆուրտ քաղաքը ներկայացնող թիմը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում 20-ամյա ֆուտբոլիստի հանդեպ` ցանկանալով վերջինս տեղափոխել "Բունդեսլիգա":
Ի դեպ, "Չելսին" պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, միայն թե հարկավոր է հիշել, որ այս ֆուտբոլիստը չի վաճառվում, այլ միայն հնարավոր է վարձակալել մեկ մրցաշրջանով:
|