Home » 2011 » Ապրիլ » 18 » "Քաղաքաբնակները" վրեժխնդիր եղան "կարմիր սատանաներից"
21:03
"Քաղաքաբնակները" վրեժխնդիր եղան "կարմիր սատանաներից"
Gareth Barry (L-R) Gareth Barry, Edin Dzeko and Shaun Wright-Phillips celebrate with teammates as David Silva of Manchester City scores an equaliser during the Barclays Premier League match between Manchester United and Manchester City at Old Trafford on February 12, 2011 in Manchester, England. Անգլիայի լեգենդար "Ուեմբլի" մարզադաշտում երկու օր առաջ կայացավ "Անգլիայի գավաթի" խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումը, որտեղ միմյանց դեմ էին ելել Մանչեսթեր քաղաքի երկու ակումբները` "Մանչեսթեր Սիթին" և "Մանչեսթեր Յունայթեդը":
Ինչպես և սպասվում էր, հանդիպումն աչքի չընկավ գոլառատությամբ և այս դիմակայությունում ամեն ինչ վճռեց ընդամենը մեկ գնդակը, որը 52-րդ րոպեին "Մանչեսթեր Յունայթեդի" դարպասն ուղարկեց "Մանչեսթեր Սիթիի" կիսապաշտպան Յայա Տուրեն, ով խաղի ավարտից հետո ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Հարկ է նշել նաև, որ հանդիպման 71-րդ րոպեին "Մանչեսթեր Յունայթեդը" մնաց 10 հոգով. Սաբալետայի ոտքին միտումնավոր հարվածելու համար խաղադաշտից հեռացվեց "Մանչեսթեր Յունայթեդի" վետերան կիսապաշտպան Փոլ Սքոուլզը:
Վերջում հավելենք, որ եզրափակիչ խաղում Ռոբերտո Մանչինիի թիմը փորձելու է "Անգլիայի գավաթը" նվաճել "Բոլթոն"-"Սթոք Սիթի" զույգի հաղթողի հետ խացում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 470 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 2