22:35 Քարամյանները հրաժարվում են ֆուտբոլից` հանուն բիզնեսի | |
Հայկական մամուլը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Արման և Արտավազդ Քարամյանները պաշտոնապես ավարտել են իրենց ֆուտբոլային կարիերան և զբաղվում են բիզնեսով: Այս կապակցությամբ Միխայիլ Ստոյկիցան, ում ղեկավարությամբ եղբայրները հանդես են եկել Հայաստանի ազգային հավաքականի կազմում, հրավիրել է նրանց իր մոտ՝ հանդես գալու "Միովենի" թիմում, սակայն նրանք հրաժարվել են՝ հայտարարելով, որ ավարտել են կարիերան և զբաղվում են բիզնեսով: Որպես տեղեկություն` նշենք, որ Քարամյանները 32 տարեկան են: Եղբայրներն իրենց ֆուտբոլային պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում հանդես են եկել "Արաբկիրում", "Կիլիկիայում", "Պանախաիկիում" (Հունաստան), "Արսենալում" (Ուկրաինա), "Ռապիդում", "Տիմիշոարայում", "Ստյաուայում" (երեքն էլ Ռումինիա) և այլ ակումբներում: Հայաստանի հավաքականի կազմում եղբայրները միասին 100 հանդիպում են անցկացրել:
| |
|
Total comments: 1 | |
| |