Home » 2011 » Սեպտեմբեր » 9 » Քաթարը աշխարհի 2022թ.-ի առաջնությանը պատրաստվելու համար ռեկորդային գումարներ է ծախսելու
16:42
Քաթարը աշխարհի 2022թ.-ի առաջնությանը պատրաստվելու համար ռեկորդային գումարներ է ծախսելու
 Բրիտանական հեղինակավոր The Telegraph պարբերականը տեղեկացնում է, որ 2022թ.-ին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքների վրա ծախսվելու է մոտ 138 մլրդ. ֆունտ ստեռլինգ: Այդ գումարի հիմնական մասը` մոտ 107 մլրդ. ֆունտ ստեռլինգը, ծախսվելու է նոր մարզադաշտեր և մարզական նոր կառույցներ կառուցելու վրա, իսկ ևս 31 մլրդ. ֆունտը` տրանսպորտային ենթակառուցվածքների վրա: Միևնույն ժամանակ բոլոր մարզադաշտերում տեղադրվելու են հովացման հատուկ համակարգեր, ինչը զգալիորեն կավելացնի շինարարական աշխատանքների արժեքը: Բացի այդ, նախատեսվում է վերակառուցել Դոհայի օդանավակայանը և կառուցել նոր նավահանգիստ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 408 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0