Home » 2011 » Մարտ » 3 » Քենի Դալգլիշ. "Էնդին առաջադիմում է մարզումների ժամանակ, բայց դեռ պատրաստ չէ խաղադաշտ դուրս գալու"
21:11
Քենի Դալգլիշ. "Էնդին առաջադիմում է մարզումների ժամանակ, բայց դեռ պատրաստ չէ խաղադաշտ դուրս գալու"
Անգլիական "Լիվերպուլի" գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշը խոսել է հարձակվող Էնդի Քերոլի ֆիզիկական պատրաստվածության մասին:
Մարզիչը հարցազրույց է ունեցել ակումբի պաշտոնական կայքի հետ, որը մեջբերում է նրա խոսքերը. "Էնդին առաջադիմում է մարզումների ժամանակ, բայց նա դեռ պատրաստ չէ դաշտ դուրս գալ: Մենք գոհ ենք այն բանից, թե որքան արագ է նա վերականգնում իր մարզավիճակը: Համոզված եմ, որ Ֆերգյուսոնը շատ կցանկանար իմանալ` մասնակցելու է արդյոք նա կիրակի օրը կայանալիք հանդիպմանը, բայց ես ինքս էլ դա չգիտեմ: Բացառված չէ, որ Քերոլը չի հայտնվի նույնիսկ պահեստայինների նստարանին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 414 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0