Home » 2011 » Օգոստոս » 21 » Քենի Դալգլիշը գոհ է իր սաների խաղից
10:57
Քենի Դալգլիշը գոհ է իր սաների խաղից
Երեկ անգլիական "Պրեմիեր լիգայի" 2-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի "Էմիրայթս" մարզադաշտում տեղի ունեցավ "Արսենալ"-"Լիվերպուլ" անչափ հետաքրքիր հանդիպումը: Այդ լարված և կանոնների խախտումներով հագեցած հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով 0-2 հաշվով: Խաղի ժամանակ երկու թիմերն էլ հավասար խաղ էին ցուցադրում մինչև հանդիպման 70-րդ րոպեն, քանի որ հենց այդ րոպեին "զինագործների" եիտասարդ կիսապաշտպան Էմանուել Ֆրիմպոնգը ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշդից: Այս դրվագից սկսած հանդիպումն ավելի թեժացավ, իսկ "Լիվերպուլի" գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշը, խաղադաշտ դուրս բերելով հարձակվող Լուիս Սուարեսին և կիսապաշտպան Ռաուլ Մերեյլեշին, կարողացավ հանդիպման վերջնական ելքն իր կողմը թեքել: Հանդիպման ընթացքում նախ  րոպեին ինքնագոլ գրանցվեց, իսկ վերջին րոպեներին էլ վերջնական հաշիվը ձևակերպես ուրուգվայցի գոլահար Սուարեսը: Խաղից հետո մերսիսայդցիների գլխավոր մարզիչը լրագրողներին ասաց. "Միանշանակ, այսօր մենք լավագույնն էինք խաղադաշտում: Բոլորն էլ գիտեն, որ "Արսենալի" սեփական դաշտում հանդես գալն այդքան էլ դյուրին գործ չէ: Իմ սաները ցուցադրեցին հիանալի ֆուտբոլ և արժանի էին հաղանակի: Բացի դրանից, մենք նաև գոլ չընդունեցինք սեփական դապասը, որն, անկասկած, մեծ ձեռքբերում է: Ցանկանում եմ խոսել նաև մեր նորեկների մասին, ովքեր իրենց հիանալի դրսևորեցին: Նրանք բոլորն էլ գիտակցում են, թե որտեղ և ինչի համար են եկել":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 429 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 2