Home » 2011 » Նոյեմբեր » 13 » Քինը գոհ է ստեղծված իրավիճակից
15:08
Քինը գոհ է ստեղծված իրավիճակից

 Ամերիկյան "Լոս Անջելես Գալաքսիի" և Իռլանդիայի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Ռոբբի Քինը ԵՎՐՈ 2012-ի ընտրական փլեյ-օֆֆ փուլի Էստոնիայի հետ անցումային առաջին հանդիպումից (Խմբ. խաղն ավարտվել է իռլանդացիների հաղթանակով` 4-0 հաշվով) հետո ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կիսել է իր` խաղից ստացած տպավորությունները:

"Մեր հավաքականը վստահ է իր ուժերին: Ընտրական փուլում ցուցադրած մեր խաղով մենք արժանի ենք դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, և հիմա լավատեսորեն ենք տրամադրված պատասխան հանդիպմանը: Առայժմ չի կարելի ասել, որ ամեն ինչ որոշված է, բայց եթե նման իրավիճակում մենք դուրս չգանք եզրափակիչ փուլ, դա պարզապես աղետ կլինի",-Քինի խոսքերը մեջբերել է Sky Sports լրատվամիջոցը:
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է նոյեմբերի 15-ին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 406 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0