Անգլիական "Վեստ Հեմի" իռլանդացի հարձակվող Ռոբի Քինը, ով գոլի հեղինակ էր դարձել շաբաթ օրը "Ասթոն Վիլայի" հետ կայացած խաղից հետո (հանդիպումն ավարտվել է "մրճահարների" 2-1 հաշվով հաղթանակով) խախտել է ակումբի հետ նախապես ձեռք բերված
պայմանավորվածությունը. այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը
մարզադաշտը լքել է մոտոցիկլետի ուղևորի տեղում նստած, ինչն արգելված է
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի և Անգլիայի ֆուտբոլիստների արհմիության
կողմից:Այսպիսով, "Տոտենհեմից" վարձակալված ֆուտբոլիստը կարող է կարգապահական
պատիժ կրել մոտակա օրերի ընթացքում: Նշենք, որ Անգլիայում գործատուները փորձում են բացառել
ֆուտբոլիստի առողջությունը որևէ կերպ ռիսկի ենթարկելը այդ պատճառով էլ նրանց արգելվում է մոտոցիկլեստ վարել:
|