Ամերիկյան "Լոս Անջելես Գալաքսիի" աստղերից մեկը` իռլանդացի 31-ամյա հարձակվող Ռոբբի Քինը որոշել է վերադառնալ Անգլիա, որտեղ հանդես կգա մինչև այս տարվա փետրվարի 29-ը, երբ կվերջանա նրա վարձակալության վերջնաժամկետը: "Անչափ ուրախ եմ, որ այս ձմռանը պարապուրդի չեմ մատնվի և կխաղամ "Ասթոն Վիլլայի" պես թիմում, ուր ամեն բան հրաշալի է: Հիանալի է վերադառնալ հենց Անգլիա. այստեղ աշխարհի լավագույն թիմերն են հավաքված",-ասել է Քինը բիրմինհեմյան թիմի պաշտոնական կայքին: Նշվում է, որ Քինը կարող է մասնակցել անգլիական "Պրեմիեր լիգայի" 21-րդ տուրի "Էվերթոնի" հետ արտագնա հանդիպմանը, ինչպես նաև Անգլիայի գավաթի խաղարկությունում Լոնդոնի "Արսենալի" հետ կայանալիք անչափ բախտորոշ խաղին:
|