Home » 2011 » Սեպտեմբեր » 11 » Քլևերլին կոտրել է ոտքը
15:17
Քլևերլին կոտրել է ոտքը
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" շոտլանդացի բազմամյա մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը բրիտանական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ իր թիմի երիտասարդ կիսապաշտպան Թոմաս Քլևերլին երեկ կայացած "Բոլթոնի" հետ հանդիպման ժամանակ (Խմբ. խաղն ավարտվել է "մանկունիացիների" հաղթանակով 5-0 հաշվով) Քևին Դևիսի հետ բախման ընթացքում կոտրել է ոտքը. "Ամեն ինչ բերում է նրան, որ տղան իր անփորձության հետևանքով կոտրել է ոտքը, թեև կարծում եմ, որ Դևիսն էլ շատ կեղտոտ էր խաղում, իհարկե, դա չի նշանակում, թե Քևինը դիտմամբ է ջարդել Թոմասի ոտքը: Դեռևս չեմ կարող ասել, թե ինչքան ժամանակով է նա շարքից դուրս մնացել",-հանրահայտ BBC ռադիոկայանը մեջբերում է Ֆերգյուսոնի խոսքերը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 421 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 1