Բրիտանական և ֆրանսիական ԶԼՄ-ները հաղորդում են, որ փարիզյան "ՊՍԺ"-ն
ակտիվորեն քննարկում է "Լիվերպուլի" անգլիացի ֆուտբոլիստ Ջո Քոուլին ձեռք բերելու
հեռանկարները: Նշենք, որ անգլիացի ֆուտբոլիստը "Չելսիից" անվճար "Լիվերպուլ" տեղափոխվելուց հետո այդպես էլ
չկարողացավ հաստատվել մերսիսայդյան թիմի հիմնական կազմում, իսկ լիվերպուլյան ակումբի
գլխավոր մարզիչ Քեննի Դալգլիշն այնքան էլ մեծ հույսեր չի կապում նրա հետ:
Բացի այդ, "Լիվերպուլի" հաշվենկատ ղեկավարությունն այնքան էլ նպատակահարմար չի գտնում
պահպանել Քոուլին, ում շաբաթական վճարում է 90 հազար ֆունտ ստեռլինգ
աշխատավարձ: Որոշ լրատվամիջոցներ էլ նշում են, որ "ՊՍԺ"-ն պատրաստ է Քոուլին առաջարկել մի
պայմանագիր, համաձայն որի նա շաբաթական կվաստակի 100 հազար եվրո, գրեթե նույնքան, որքան նա ստանում է "Լիվերպուլում":
|