Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի կիսապաշտպան Քրիշտիանո Ռոնալդուն հայտարարել է, որ ինքը կարծում է, որ իսպանական "Լա լիգան" աշխարհի բոլոր երկրների ազգային առաջնությունների թագավորն է: Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է պորտուգալացու խոսքերը. "Մանչեսթեր Յունայթեդում" հանդես եկած տարիներին ես շատ բան եմ սովորել: Անգլիայում ամեն ինչ կախված է թիմային խաղից, իսկ ահա Իսպանիայում ցանկացած ֆուտբոլիստ, ով ունի ֆիզիկական լավ պատրաստվածություն, ինչպես նաև տեխնիկապես զարգացած է, շատ բան կարող է անել: Կարծում եմ, որ իսպանական "Լա լիգան" լավագույն առաջնությունն է":
|