Home » 2012 » Փետրվար » 8 » Քրիստոֆ Մետցելդեր. "Ռեալը" Շահինի տեղը չէ"
18:49
Քրիստոֆ Մետցելդեր. "Ռեալը" Շահինի տեղը չէ"
 Մադրիդի "Ռեալի" նախկին ֆուտբոլիստ գերմանացի պաշտպան Քրիստոֆ Մետցելդերը հայտարարել է, որ "սերուցքայինների" թուրք կիսապաշտպան Նուրի Շահինը դժվար թե կարողանա դառնալ "Արքայական ակումբի" մի մասնիկը, քանի որ վերջինս իսպանական գրանդի համար ձեռք է բերել պահեստային ֆուտբոլիստի կարգավիճակ: Մադրիդյան հեղինակավոր AS հանդեսը մեջբերում է գերմանացի պաշտպանի խոսքերը. "Եթե քո տրանսֆերն իրականացնելուց հետո "Ռեալն" անցկացրած 10 հանդիպումներից 9-ում հաղթանակ է տոնում առաց քո միջամտության, ուրեկմն քո ֆուտբոլային կարիերան վտանգի առջև է հայտնվել: Ստիպված ես լինում ամեն ինչ նորից սկսել: Որպեսզի հանդես գաս "Ռեալի" հիմնական կազմում, անհրաժեշտ է ոչ միայն լինել լավ ֆուտբոլիստ, այլև իսկական աստղ: Շահինը հիանալի տեխնիկա ունի, որը շատերն են երազում ունենալ, սակայն նա արագության հետ խնդիր ունի, որի պատճառով էլ նրա գործերն այդքան էլ լավ չեն Մադրիդում: "Ռեալը" Շահինի տեղը չէ: Կարծում եմ, որ Շահինը երկար կսպասի, մինչև թիմի մարզիչ Մոուրինյոն սկսի վստահել նրան, քանի որ պորտուգալացի մասնագետի մոտ վստահություն է ձեռք բերել Խեդիրան, ով ունի լավ արագություն, ինչպես նաև շատ լավ է կարողանում տեսնել խաղադաշտը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 451 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0