Home » 2011 » Մարտ » 5 » "Ա Սերիայի" 28-րդ տուրի կենտրոնական հանդիպումը
17:33
"Ա Սերիայի" 28-րդ տուրի կենտրոնական հանդիպումը
Իտալիայի "Ա Սերիայի" 28-րդ տուրի գլխավոր հանդիպումը կկայանա Թուրինում, ուր առաջնության առաջատար "Միլանը" կհյուրընկալվի Թուրինի "Յուվենթուսին":
Նշենք, որ "Միլանը" 17 միավոր ավել ունի, քան "Յուվենթուսը", բայց այս երկու թիմերի մեջ միշտ էլ հետաքրքիր պայքար է ընդանում: Այս պահի դրությամբ "Միլանը" 5 միավոր առաջ է "Ինտերից", 6 միավորով` "Նապոլիից", և հաղթանակից հետո նա կամրապնդի իր դիրքերը: Իսկ "Յուվենթուսը" հեռու է գտնվում լավագույն եռյակից, սակայն դեռ կարող է պայքարել չորրորդ հորիզոնականի համար, որտեղ հանգրվանելու դեպքում իրավունք կստանա մասնակցելու "Չեմպիոների լիգայի" խաղարկությանը: 
Նշենք,որ այս հանդիպումը կկայանա այսօր երեկոյան` Երևանի ժամանակով ժամը 23:45-ին: 
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 516 | Added by: REAl | Rating: 5.0/3
Total comments: 0