Home » 2012 » Փետրվար » 8 » "Արսենալը" դիտարկում է Սթարրիջին ձեռք բերելու տարբերակը
22:43
"Արսենալը" դիտարկում է Սթարրիջին ձեռք բերելու տարբերակը
 Daily Mail բրիտանական հայտնի պարբերականից տեղեկանում ենք, որ Լոնդոնի "Արսենալը" հետքրքրված է "Չելսիի" հարձակվող Դանիել Սթարրիջի ծառայություններով: Հաղորդվում է, որ այս տարի "Պրեմիեր լիգայի" շրջանակներում Սթարրիջը դարձել է 10 գոլի հեղինակ` դա ավելին է, քան Ֆեռնանդո Տորրեսի, Սալոմոն Կալուի, Դիդյե Դրոգբայի և Ռոմելու Լուկակուի հեղինակած գնդակները միասին վերցրած: Այնուամենայնիվ, անգլիացին դժգոհ է "Չելսիում" զբաղեցրած իր դիրքից և ցանկանում է խաղալ որպես կենտրոնական հարձակվող: Սակայն "կապույտների" գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը 22-ամյա ֆուտբոլիստին խորհուրդ է տվել հարմարվել աջ դիրքի հետ և մոռանալ կենտրոնը, քանի որ այնտեղ դեռ գործում են Դրոգբան և Տորրեսը: "Արսենալի" գլխավոր սկաուտ Սթիվ Ռոուլին արդեն հանձնարարություն է ստացել հետևել Սթարրիջին և պատրաստել առաջարկություն ամռանը ձեռք բերելու համար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 400 | Added by: narekinho | Rating: 5.0/1
Total comments: 0