13:13 "Բարսելոնան" հետաքրքրված է Դրաքսլերի ծառայություններով | |
Գերմանական "Շալկե 04" ակումբի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական "Բարսելոնան": Հանրահայտ Tribalfootball.com կայքը տեղեկացնում է, որ "կապտանռնագույնների" սպորտային տնօրեն Անտոնի Սուբիսարետան այս մրցաշրջանում արդեն հասցրել է հետևել 18-ամյա կիսապաշտպանի ելույթներին և դեմ չէ նրան տեսնել "Բարսելոնայի" մարզահագուստով: Նշենք, որ գերմանացին "Շալկեի" կազմում իր նորամուտը նշել էր դեռ անցած մրցաշրջանում, իսկ այս տարի նա գելզենկիրխենցիների ակումբում 11 խաղ է անցկացրել:
| |
|
Total comments: 0 | |