Home » 2011 » Մարտ » 8 » "Լիոնը" կորցնում է ֆուտբոլիստներին
18:18
"Լիոնը" կորցնում է ֆուտբոլիստներին
Ֆրանսիական մի շարք պարբերականներ տեղեկացնում են, որ ֆրանսիական "Լիոնի" ձախ եզրային պաշտպան բրազիլացի Միշել Բաստոսն այսօր չի կարողացել ավարտին հասցնել մարզումը և ստիպված է եղել հեռանալ խաղադաշտից ձախ ծնկի վնասվացքի պատճառով: Առայժմ հայտնի չէ,թե որքան լուրջ է բրազիլացու վնասվացքը: Իսկ "Լիոնի" մյուս բրազիլացի պաշտպան Քրիսը նույնպես չի կարողանում մասնակցել մարզումներին վնասվացքի պատճառով:
Հիշեցնենք, որ մյուս շաբաթ "Լիոնը" "Չեմպիոների լիգայի" 1/8 եզրափակչի շրջանակներում պատասխան հանդիպման ժամանակ հյուրընկալվելու է Մադրիդի "Ռեալին", և, ըստ մեզ, այդպիսի ֆուտբոլիստների կորուստը կարող է շատ թանկ նստել լիոնցիների վրա:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 471 | Added by: REAl | Rating: 5.0/3
Total comments: 0