Home » 2011 » Հունիս » 20 » "Յունայթեդը" պատրաստ է բաժանվել Նանիից
17:18
"Յունայթեդը" պատրաստ է բաժանվել Նանիից
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" որոշում է կայացրել բաժանվել թիմի եզրային հարձակվող պորտուգալացի Լուիշ Նանիից: Ակումբը պատրաստ է լսել պորտուգալացու համար կատարվող բոլոր առաջարկները: Հարկ է նշել, որ Նանին վերջին մրցաշրջանում լուրջ առաջընթաց է արձանագրել՝ դառնալով ավելի թիմային խաղացող: Այնուամենայնիվ, Անտոնիո Վալենսիայի շարք վերադառնալուց հետո պորտուգալացի արագավազորդը չկարողացավ պահպանել իր բարձր խաղամակարդակը: Վնասվածքից հետո թիմի կազմ վերադարձած Վալենսիայի փայլուն խաղը ստիպեց Սըր Ալեքս Ֆերգյուսոնին փոխել Նանիի դիրքը` նրա համար սովորական դարձած աջ եզրից պորտուգալացուն տեղափոխելով ձախ եզր: Աշխատասեր և կարգապահ էկվադորցին կարողացավ ստվերում թողնել ոչ միշտ կայուն պորտուգալացուն: Եվ քանի որ այժմ "կարմիր սատանաները" շուտով ձեռք կբերեն նաև անգլիացի եզրային կիսապաշտպան Էշլի Յանգին, ապա Նանիի անհրաժեշտությունը մյուս մրցաշրջանում բոլորովին պետք չի լինի անգլիական ակումբին: Հատկապես, որ մանչեսթերյան ակումբը շատ լավ հնարավորություններ ունի 24-ամյա պորտուգալացուն վաճառելու: Ինչպես հայտնում է Manchester Evening News պարբերականը, Նանիի համար առաջին լուրջ թեկնածուն Միլանի "Ինտերն" է: Ընդ որում, "Յունայթեդը" լավ հնարավորություն ունի այդ տրանսֆերի մի մաս դարձնել հաև հոլանդացի Ուեսլի Սնեյդերին, որի համար "մանկունյացիները" վերջերս բավականին էներգիա են կորցրել: Նանիի համար 25 մլն է առաջարկում նաև Թուրինի "Յուվենթուսը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 554 | Added by: narekinho | Rating: 5.0/1
Total comments: 0