Home » 2011 » Օգոստոս » 23 » "Քյոլնը" չի վաճառելու իր առաջատարին
20:51
"Քյոլնը" չի վաճառելու իր առաջատարին
 Գերմանական "Քյոլնի" ղեկավարությունից հաստատել են, որ իրենք արգելել են թուրքական "Գալաթասարային" բանակցություններ վարել իրենց թիմի և Գերմանիայի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Լուկաշ Պոդոլսկու հետ: Կարծում ենք, որ բոլորիդ համար գաղտնիք չէ, որ Պոդոլսկին բացասաբար է արձագանքել թիմի ավագի թևկապից իրեն զրկելու գլխավոր մարզչի որոշմանը և թուրքական ակումբն անմիջապես որոշել էր ձեռք բերել "Քյոլնի" առաջատարին, սակայն գերմանական ակումբը միանգամից մերժել էր "Գալաթասարայի" առաջարկությունը:
"Օգոստոսի 22-ին մենք իսկապես պաշտոնական առաջարկություն ենք ստացել "Գալաթասարայից", սակայն առանց քննարկման մերժել ենք այդ ծիծաղելի առաջարկությունը: Նմանատիպ տրանսֆերը մեզ չի հետաքրքրում: Մենք դեռևս վստահ ենք, որ մեր լավագույն հարձակվողը մինչև պայմանագրի ավարտը կմնա թիմի կազմում,"-ասված է "Քյոլնի" պաշտոնական կայքում տարածված հայտարարության մեջ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 428 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0