Home » 2012 » Օգոստոս » 16 » Ռ. Մանչինի. "Ադեբայորը տեղ չունի մեր թիմում"
09:52
Ռ. Մանչինի. "Ադեբայորը տեղ չունի մեր թիմում"
 Անգլիայի գործող չեմպիոնի գլխավոր մարզիչը վստահ է, որ իրենց թիմում Էմմանուել Ադեբայորը վաղուց այլևս տեղ չունի, և աֆրիկացի ֆուտբոլիստի համար ինքը չի կարող խաղաժամանակ գտնել: "Ես ցավակցում եմ այդ տղային, քանի որ նա թեև այս ընթէացքում թիմի հետ էր, սակայն չէր կարողանում խաղալ: Այս մրցաշրջանում նա այս թիմում ելույթ ունենալու ընդհանրապես հնարավորություն չի ունենա: Նա և իր գործակալը պետք է ճիշտ տարբերակ գտնեն, քանի որ այդ ֆուտբոլիստը թոփ մակարդակի հարձակվող է, ով տեղ չունի "Սիթիի" կազմում: Անցած մրցաշրջանում նա բավական լավ խաղ էր ցուցադրում լոնդոնյան "Տոտենհեմում", սակայն այդ թիմը չցանկացավ գնել նրա թանկ տրանսֆերը: Հույս ունեմ` նա իր խնդիրները արագ կլուծի: Ես ունեմ 4 գերհզոր հարձակվողներ և լիովին վստահում են նրանց. չէ՞ որ անցած մրցաշրջանում այդ ուժեղ քառյակը ավելի քան 70 գոլի հեղինակ է դարձել: Վստահ եմ` այդ քառյակից ոչ մեկ չի հեռանա մեր թիմից",- ասել է "Մանչեսթեր Սիթիի" իտալացի գլխավոր մարզիչը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 345 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0