14:56 Ռադամել Ֆալկաո. "Մի անհանգստացեք. ես մնում եմ" | |
Կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն պորտուգալական "Պորտուի" երկրպագուներին խնդրում է ավելորդ աղմուկ չբարձրացնել՝ ակնարկելով, որ նա հաջորդ մրցաշրջանը նույնպես կանցկացնի թիմի կազմում՝ չնայած, որ նրանով հետաքրքրված են անգլիական "Արսենալը" և "Տոտենհեմը": Նշենք, որ կոլումբիացի հարձակվողը հետաքրքրեց անգլիական ակումբներին այն բանից հետո, երբ անցկացրեց հիանալի մրցաշրջան՝ "Եվրոպայի լիգայում" խփելով 17 գոլ, ինչը համարվում է բացարձակ ռեկորդ, ինչպես նաև փայլուն կերպով իրեն դրսևորեց Պորտուգալիայի առաջնությունում: Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ հաջորդ մրցաշրջանում "Պորտուն" հանդես է գալու "Չեմպիոնների լիգայում", իսկ Ռադամելը չի պատրաստվում հեռանալ պորտուգալական գրանդի կազմից, ինչի մասին և հայտարարել է լրագրողների հետ հարցազրույցում. "Եկեք պահպանենք հանգստություն։ Մենք բոլորս էլ ինչ-որ բանի մասին երազում ենք, բայց այժմ ես ուզում եմ իմ երազանքները ի կատար ածել "Պորտուի" հետ միասին": Վերջում հավելենք, որ կոլումբիացին, որը տեղափոխվել է "Պորտուի" կազմ արգենտինական "Ռիվեր Փլեյթից" 2009թ.-ին, ներկայիս ակումբի հետ ունի պայմանագիր մինչև 2013թ.-ը: Անգլիական ակումբները առաջարկում են ֆուտբոլիստի համար 30 մլն եվրո, սակայն "Պորտուն" շարունակում է մերժել բոլորին:
| |
|
Total comments: 0 | |