Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" բրազիլացի աջ պաշտպան Ռաֆայել դա Սիլվան այսօր երկարաձգել է ակումբի հետ գործող երկկողմ համաձայնագիրը, ըստ որի` խաղացողը թիմում կմնա մինչև 2016թ.-ի հունիս: Հարկ է նշել, որ Ռաֆայելի զույգ եղբայրը` Ֆաբիոն, այս ամռանը կհեռանա "Յունայթեդից"` վարձավճարով խաղալով մեկ այլ թիմում:
|