12:38 Ռամոն Կալդերոն. "Մոուրինյոն Կակայի հետ չի խոսում շուրջ 4 ամիս" | |
Մադրիդի "Ռեալի" նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը, ով "սերուցքայինների" նախագահն է եղել 2006-2009թթ. ընթացքում, հայտարարել է, որ ինքն այդաքն էլ չի ընդունում այն փաստը, որ Մուորինյոն թիմում ավելի շատ տեղ է տալիս պորտուգալացիներին, քան այլ ազգերի ներկայացուցիչներին: Հեղինակավոր ONA FM ռադիոկայանը մեջբերում է Կալդերոնի խոսքերը. "Ռեալի" ֆուտբոլիստները վաղուց է, ինչ այդքան էլ ուրախ չեն, որը փորձում են թաքցնել լրագրողներից` նրանց ցանկանալով հակառակն ապացուցել: Օրինակ, Մոուրինյոն Կակայի հետ չի խոսում շուրջ 4 ամիս: Բացի դրանից, թիմի իսպանացիները բավարարված չեն նրանով, որ "յուրահատուկը" ավելի շատ խաղային ժամանակ է տալիս պորտուգալացիներին: Իսկ ահա Նուրի Շահինն էլ չի խաղում ոչ թե նրա համար, որ որոշակի վնասվածք ունի, այլ պարզապես նրա համար, որ Մոուրինյոն նրան չի սիրում":
| |
|
Total comments: 2 | |
| |