Home » 2012 » Սեպտեմբեր » 23 » Ռամոսին պատժել են երկար ժամանակով
10:22
Ռամոսին պատժել են երկար ժամանակով
 Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր դժգոհությունն է հայտնել թիմի փորձառու ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսի խաղից: Ըստ իսպանական ԶԼՄ-ների վերջին հրապարակումների` վերջերս էլ մադրիդցիների գլխավոր մարզիչը հենց Ռամոսի անհաջող խաղի հետ է կապում իր թիմի խայտառակ մեկնարկը այս "Լա Լիգայում": Իր սանին խելքի բերելու համար Մոուրինյոն նրան ուղարկել է մարզվելու թիմի փոխարինողների կազմի հետ, և դեռ պատրաստ է Սերխիո Ռամոսին չխաղացնել այնքան ժամանակ, մինչև վերջինս իրոք ուշքի չգա: Սպասվում է, որ "Լա Լիգայի" մոտակա խաղերում էլ Ռամոսին հիմնական կազմում փոխարինելու է Ռաֆայել Վարանը, ով արդեն գերազանց խաղ է ցուցադրում, թեև դեռևս 19 տարեկան է ու անփորձ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 471 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0