Իսպանական "Էլ Կլասիկոյում" կատալոնական "Բարսելոնայից" կրած ծանր պարտությունը (Խմբ. խաղն ավարտվել է մադրիդցիների պարտությամբ 1-3 հաշվով) տխրեցրել է Մադրիդի "Ռեալի" պաշտպան Սերխիո Ռամոսին:
Այդուհանդերձ, իսպանացին վստահ է, որ իրենց ապագայում դեռ հնարավորություն կընձեռվի հաղթելու
կատալոնացիներին: "Սկզբում խաղը վատ չէր ընթանում մեզ
համար, սակայն արդյունքում պարտվեցինք: Չնայած դա ընդամենը 3 միավոր էր և
առաջնության ավարտին դեռ շատ ժամանակ կա, սակայն "Էլ Կլասիկոն" մնում է "Էլ Կլասիկո":
Նման սկզբունքային խաղում պարտվելը չի կարող չտխրեցնել, բայց մենք դեռ
նրանց հաղթելու հնարավորություն կունենանք",-Ռամոսի խոսքերը մեջբերել է "Արքայական ակումբի" պաշտոնական կայքը:
|