18:00 Ռամոսը Բուսկետսին մեղադրում է սիմուլյացիայի մեջ | |
Մադրիդի "Ռեալի" իսպանացի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը, ով Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի "Բարսելոնայի" հետ կայացած պատասխան խաղի ժամանակ արժանացել էր կարմիր քարտի, խաղից հետո հեղինակավոր Twitter միկրոբլոգի իր էջում հաղորդագրություն է թողել, որտեղ գրված է. "Ես ուրախ եմ, որ ակումբն ինձ հետ է և պատրաստվում է բողոքարկել մրցավարի կայացրած որոշումը երկրորդ դեղինի հետ կապված, քանի որ այդ դրվագում ես չեմ էլ դիպչել Բուսկետսին":
Հաղորդագրության վերջում Ռամոսը, օտվելով առիթից, շնորհավորել է Ժոզե Մոուրինյոյին 49 տարեկան դառնալու կապակցությամբ, որը նա գրել է հենց պորտուգալացի մասնագետի մայրենի լեզվով` պորտուգալերենով: | |
|
Total comments: 0 | |