23:58 Ռամոսը փոշմանել է հայհոյանքների համար | |
Մադրիդի "Ռեալի" պաշտպան Սերխիո Ռամոսը այսօր մեկնաբանել է իր հեռացումը "Արքայական գավաթի" 1/8 փուլի շրջանակներում կայացած "Սելտայի" հետ խաղի ժամանակ: Այդ հանդիպման 72-րդ րոպեին 2-րդ դեղին քարտը ստանալով խաղը սպասարկած Այսա Գոմեսի կողմից` ֆուտբոլիստը չկարողացավ զսպել իրեն ու սկսեց հայհոյել մրցավարին, ինչի արդյունքում որակազրկվել է 5 խաղով: Մրցավարն իր հերթին էլ խաղի արձանագրության մեջ նշել է այդ ամենը: "Ես հիասթափված եմ, որ կարմիր քարտ եմ ստացել: Ես այս մրցավարի հետ էլի էի հանդիպել: Նա ինձ երբեք դուր չի եկել: Երբեմն էմոցիոնալ պահերին այնպիսի բաներ ես ասում, որ պետք չէ ասել: Ես ուզում եմ ներողություն խնդրել բոլորից",- ասել է Ռամոսը:
| |
|
Total comments: 0 | |