Home » 2011 » Մարտ » 1 » Ռանիերիի կարծիքով Իտալիայում ֆուտբոլը դժոխքի է նման
20:11
Ռանիերիի կարծիքով Իտալիայում ֆուտբոլը դժոխքի է նման
Հռոմեական "Ռոմայի" էքս-մարզիչ Կլաուդիո Ռանիերին հարցազրույց է ունեցել իտալական հեղինակավոր Reuters պարբերականի հետ, որտեղ ասել է, որ հռոմեական ակումբում իրեն դարձրել էին քավության նոխազ: Պարբերականը մեջբերում է մասնագետի խոքերը. "Ֆուտբոլում, ինչպես ամենուր, գոյություն ունի դրախտ և դժոխք: Անգլիայի հետ համեմատած Իտալիայում ֆոիտբոլը հիշեցնում է դժոխքի: Այս մրցաշրջանում ակումբի բոլոր պարտությունների համար ինձ էին մեղադրում: Չնայած այդ ամենին, ես դեռ ցանկանում է մարզել հռոմեական ակումբին: Ինձ դուր է գալիս բրիտանական որևէ ակումբ մարզելու միտքը, սակայն հնարավոր է, որ ես դեռ որոշ ժամանակ կմնամ իմ հայրենիք Իտալիայում":
Հիշեցնենք, որ իտալացի մարզիչը հեռացվել էր իր պաշտոնից այն պարզ պատճառով, որ "Ռոման" վերջին չորս հանդիպումներում մրցակիցներից միայն պարտություն էր կրում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 554 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0