18:52 Ռաուլ. "Մի օր կրկին "Ռեալում" եմ լինելու" | |
Ինչպես հաղորդում է իսպանական AS հանդեսը, գերմանական "Շալկե 04" ակումբի իսպանացի հարձակվող Ռաուլը թերթի լրագրողին հայտնել է, որ միշտ երազել է իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտել Մադրիդի "Ռեալում", սակայն հանգամքներն այլ կերպ են դասավորվել ու նա այժմ խաղում է Մագաթի թիմում:
"Արքայական ակումբի" կենդանի լեգենդն այսպես է արտահայտվել. "Ես միշտ երազել եմ ֆուտբոլից հեռանալ "Ռեալի" սերուցքային մարզաշապիկը հագիս, սակայն հանգամանքների բերումով իմ ծրագրերը փոխվեցին, և ես ստիպված էի լքել հարազատ ակումբս: Խոստովանում եմ, որ շատ դժվար էր նման քայլի դիմել` թողնելով այնտեղ լավագույն ընկերներիս: Բայց ես շարունակում եմ սիրել այդ թիմը և հետևել նրանց բոլոր ելույթներին: Ամեն դեպքում ես մի օր վերադառնալու եմ, դրանում որևէ կասկած չի կարող լինել": | |
|
Total comments: 0 | |